Կլեպտոմանիան հազվագյուտ հոգեկան խախտում է: Այն գողություն կատարելու հիվանդագին և անհաղթահարելի ձգտում է, ընդորում, որևէ շահադիտական նպատակ չի հետապնդում, այլ բավարարում է հիվանդի միայն գողություն կատարելու մղումը: Գիտնականները մի քանի անգամ փորձել են հետազոտություններ անցկացնել կլեպտոմանիայի վերաբերյալ, սակայն դեռևս նրանց չի հաջողվել ստանալ լիարժեք կլինիկական պատկեր:
Հայաստանում կլեպտոմանիա հիվանդությամբ շատ քչերն են տառապում, այդ իսկ պատճառով միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ:
Հայկական հեռուստաընկերությունները և հատկապես ֆիլմ
արտադրողները ետ չեն մնում իրենց արտասահմանյան գործընկերեներից. այսօր հայկական հեռուստատեսությունը պատրաստ է արտադրել միջազգային չափանիշներին չզիջող բազմասերիանոց
ֆիլմեր` սերիալներ: