Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
11:54
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июль » 3 » Նրանք գող չեն, սակայն չգողանալ ևս չեն կարող
16:10
Նրանք գող չեն, սակայն չգողանալ ևս չեն կարող
Կլեպտոմանիան հազվագյուտ հոգեկան խախտում է: Այն գողություն կատարելու հիվանդագին և անհաղթահարելի ձգտում է, ընդորում, որևէ շահադիտական նպատակ չի հետապնդում, այլ բավարարում է հիվանդի միայն գողություն կատարելու մղումը:                                 Գիտնականները մի քանի անգամ փորձել են հետազոտություններ անցկացնել կլեպտոմանիայի վերաբերյալ, սակայն դեռևս նրանց չի հաջողվել ստանալ լիարժեք կլինիկական պատկեր:                  

Հայաստանում կլեպտոմանիա հիվանդությամբ շատ քչերն են տառապում, այդ իսկ պատճառով միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ:

14 –ամյա Սոնա Նազարյանի (անունը փոխվածէ) ծնողները մի օր նկատեցին, որ երեխայի մոտ հաճախակի անծանոթ իրեր են հայտնվում: «Սկզբում չէինք անհանգստանում, նույնիսկ ծիածաղում էինք նրա կատարած այդ քայլերից»,- ասում է Սոնայի մայրը`44-ամյա Լիզա Նազարյանը (անունը փոխված է).«Երբ մանկապարտեզ էր հաճախում այնտեղից խաղալիքներ, մատիտներ էր բերում, մտածում էինք, որուղղակի շփոթել է իր մատիտները մեկ ուրիշի մատիտների հետ»,-ասում է` Լիզան և նշում, որ սկսեցին անհանգստանալ այն ժամանակ, երբ հարևանի տանից ոսկե ապարանջան էր վերցրել և բերել տատիկին նվիրել:                                                                                           

Այդ օրվանից ծնողները սկսում են Սոնայի ամեն քայլին հետևել, նրա հետ ընկերական զրույցներ էին ունենում, ցանկանում էին պարզել, թե ինչն է պատճառը, որ նա նման քայլ է կատարում:                               

«Պապիկը համոզել էր, որ ինչ որ բան վերցնելու դեպքում, անպայման պետք է տար իրեն, այդպես շատ խաղալիքներ, գրիչներ, մազակալներ էր բերում և տալիս պապիկին»,-ասաց Սոնայի տատիկը`Ռաիսա Նազարյանը (անունը փոխված է), նշելով, որ հաճախ դեպքեր էր են եղել, երբ Սոնան պահել է գողացված իրերը.«Երբ գտել ենք նրան չենք ասել, և վերադարձրել ենք տիրոջը, արդյունքում թաքստոցում չգտնելով, սկսել է լաց լինել, կարելի է ասել սթրեսային իրավիճակում էր հայտնվում»:                                     Ինչպես նշեց տիկին Ռաիսան` եղել են դեպքեր, երբ Սոնան անձամբ տվել է մեզ կամ էլ տարել դրել այն տեղը որտեղից վերցրել է:                                         

Ծնողները դիմել են հոգեբանի, ինչի արդյունքում աղջիկը այժմ հազվադեպ է նման քայլեր կատարում:                                        

«Անհատական զրույցների արդյունքում, նրան բացատրեցինք, որ եթե ինչ-որ մի իր նրան դուր է գալիս, ուղղակի հարկավոր է դրա մասին մեզ տեղյակ պահել կամ էլ իրը պատակնող անձից խնդրի, որ այն իրեն նվիրեն»,-ասաց Սոնայի տատիկը` հավելելով, որ արդեն Սոնան էլ է գիտակցում, որ սխալ քայլ է կատարում:

Ըստ հոգեբան Աննա Առաքելյանի` երեխաները գողանում են այն, ինչ չեն կարող գնել. «Ընդհանուր առմամբ մանկական գողության համար սովորաբար խթան է հանդիսանում ոչ թե երեխայի մոտ փողի բացակայությունը, այլ ծնողների կողմից սիրո, ուշադրության բացակայությունը»,-ասաց հոգեբանը` նշելով, որ ծնողի աշխատանքը հիմնականում պետք է լինի երեխային բացատրելը, եթե այդ իրը քոնը չէ  ուրեմն պետք է հարցնես և նոր վերցնես:                                           

Հոգեբանը նշեց նաև, որ կլեպտոմանիա հիվանդությամբ տառապող մարդիկ ցանկանում են հնարավորինս շատ բան իրենցը դարձնել: «Կարծես չունեցածը լրացնելու փորձ լինի, և իրենք կապվում են վերցրած իրերի հետ, եթե նույնիսկ չեն էլ օգտագործում»,-ասաց հոգեբանը`հավելելով, որ մեծ դժվարությամբ են բաժանվում այդ իրերից և հաճախ սթրես են ապրում:                                                            

«Եթե երեխան է սթրես ապրում, հարկավոր է նրան բացատրել խոսքերով, այլ ոչ թե բարկանալ երեխայի վրա,- ասում է հոգեբանը,- և ավելացնում, որ լավագույն դեպքում հարկավոր է այդ նույն իրից գնել և տալ երեխային, որպեսզի երեխայի նյարդերը չլարվեն և այլ խնդիրներ չառաջանան»:                                                                                      

Ինչպես տեղեկացրեց հոգեբանը` կլեպտոմանիան համարվում է հոգեբուժական խնդիր և տարիքի հետ այն կարող է ավելի խորանալ. «Լինում են դեպքեր, երբ ծերունիներն աղբամաններից աղբ են հավաքում, տանում տանը պահում: Ահա այս դեպքում վերջիններս պետք է գտնվեն հոգեբուժական վերահոսկողության տակ»,-համոզմունք հայտնեց Առաքելյանը:

Իսկ ամերիկացի գիտնականերրը կարծում են, որ ի տարբերություն սովորական գողերի, ովքեր իրենց լավ են զգում, որ չենբռնվել, կլեպտոմանները գողությունը կատարելուց հետո դժոխային տանջանքներ են ապրում, քանի որ իրականում հանդիսանում են ազնիվ և քրեական աշխարհից հեռու անձնավորություններ. սակայն չգողանալ նրանք ևս չենկարող:
Категория: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 1498 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024