Главная
Регистрация
Вход
Շաբաթ
20.04.2024
11:07
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июль » 3 » Սերիալները` հակամշակութային իրականություն
13:00
Սերիալները` հակամշակութային իրականություն
Հայկական հեռուստաընկերությունները և հատկապես ֆիլմ արտադրողները    ետ չեն մնում իրենց արտասահմանյան գործընկերեներից. այսօր հայկական   հեռուստատեսությունը պատրաստ է արտադրել միջազգային չափանիշներին չզիջող բազմասերիանոց ֆիլմեր` սերիալներ:                                                                                  

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` հեռուստատեսությամբ ցուցադրվող սերալները պետք է բարձրացնեն մարդկանց գիտելիքների արժեհամակարգը, բայց Հայաստանում այլ գործընթաց է տեղի ունենում և ամեն ինչ տանում է կործանման:

Ըստ հոգեբանի, սերիալները մեծ ազդեցություն են թողնում մարդու մտքի, զգացմունքների ձևավորման վրա.«Հատկապես մեծ ազդեցություն է թողնում դեռահասների  ճաշակի և դաստիարակության, այլև ավելի հասուն տարիքի մարդկանց վրա»:                                       

Մինչդեռ սերիալային սյուժեների կերպարները ինչ-ինչ մոդելներ են ներկայացնում, որոնք չեն կարող իդեալ հանդիսանալ երեխաների ու դեռահասների համար:

Ըստ Նալչաջյանի, սերիալների միջոցով մարդկանց մեջ դրսևորվում է ագրեսիա, և մեր կենցաղային սովորական խնդիրները լուծում ենք ագրեսիվ շարժումների միջոցով` ծեծ ու  ջարդով.  «Հնարավոր չէ բացառապես առանց ագրեսիայի ֆիլմ ներկայացնել, պարզապես դա պետք է արվի չափի մեջ»:                                                                           

Հոգեբանը նշեց նաև, որ սերիալ ստեղծողների մոտ այն կարծրատիպն է, որ մեր իրական կյանքն են ցուցադրում, բայց դա իրականում այդպես չէ, այլ բան է,եթե ասենք, որ սերիալների որոշ տարրերի միջոցով մենք կերտում ենք մեր կյանքը:

Խոսելով սերիալների դեմ պայքարի մասին հոգեբանը նշեց, որ իրենք նախկինում պայքարում էին բրազիլական, մեքսիկական սերիալների ցուցադրման դեմ, այդ գործընթացում իրենք հաջողություն գրանցեցին, բայց կանգնեցին մեկ այլ ավելի լուրջ խնդրի առջև,երբ ստեղծվեցին հայկական անորակ սերիալները:                                         

Բայց իրականում սերիալները պետք է կրթեն հասարակությանը:                                                                         Թեև սերիալները վատ ազդեցություն են թողնում հասարակության վրա, այնուամենայնիվ հոգեբանը կարծում է, որ սերիալներ պետք է ցուցադրվեն և վերահսկվեն, որի միջոցով սերիալները կօգտագործվեն հասարակության վրա դրական ազդեցություն ունենալու համար, և կվերանա հակամշակութային այն  պայմանները,  որոնցում  ապրում են: 

«Կարևորը սերիալները վերացնելը չէ, այլ  սերիալների սյուժեներին պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել»,- ասաց հոգեբանը` նշելով, որ եթե այսօր լուրջ շարժում սկսվի հակամշակույթի դեմ, հնարավոր է, որ բախվենք հասարակության այն շերտի դիմադրությանը, որը ցանկանում է դիտել նման որակի հաղորդումներ: 
Категория: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 705 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024