Ի՞նչ է ընտանեկան բռնությունը..... Միտումնավոր
արարքների մի ամբողջ շղթա, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն
հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր
կամքը:
Բռնույթունը ունի տարատեսակներ` ընտանեկան
բռնություն, ֆիզիկական, հոգեբանական, սեռական բռնություն, որոնք տարածված են իրենց
դրսևորումներով:
Հայաստանում ընտանեկան բռնություններ
միշտ էլ եղել են, պարզապես այժմ ավելի շատ են բարձրաձայնում նման դեպքերի մասին կարծում
է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
Ըստ նրա` հայ կանայք իրենց ամուսինների կողքին ապրում են այս սկզբունքով` ծեծում է, ուրեմն` սիրում է, առանցմտածելու, որ իրենց երեխան նույնանում է բռնացող կամ հանդուժող ծնողի հետ և հետագայում դառնում զոհ կամ բռնարար.
«Բռնության արմատները գալիս են դեռ վաղ մանկուց, բռնություն
իրագործողը շատ հաճախ ունենում է մանկական
բարդույթներ, որի արդյունքում նրա մոտ ձևավորվում է թշնամական վերաբերմունք շրջապատող
աշխարհի նկատմամբ»:
Հոգեբանը նշեց նաև, որ դեպqեր կան, երբ տղամարդիկ են բռնության
ենթարկվում, սակայն կանաց դեպքերն ավելի շատ են: Ընտանեկան բռնությունները հիմնականում
լինում են այն ընտանիքներում, որտեղ տան տղամարդը խմում է.
«Ալկոհոլի ազդեցության տակ
է տեղի ունենում ծեծ ու ջարդը, այդ իսկ պատճառով էլ կանայք լռում են մտածելով, որ մի օր ամեն ինչ կարգին կլինի»:
Ըստ հոգեբանի` բռնությունների կանխարգելման գործում
մեծ աշխատանք պետք է կատարեն նման գործառույթ իրականացնող կազմակերպություններն, ինչպես
նաև լրատվամիջոցները:
«Հեռուստահաղորդումները մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու
արժեհամակարգի ձևավորման գործում»,-ասաց հոգեբանը նշելով, որ միայն
կանայք են դիմում օգնություն ակնկալելու նպատակով, որպեսզի պահպանվի իրենց
ընտանիքը, սակայն պահպանման համար անհրաժեշտ է երկկողմանի աշխատանք:
«Միակողմանի աշխատանքի դեպքում հնարավոր չէ հաջողություն գրանցել»:
Իրավաբան Մարիաննա Եղիազարյանն էլ նշեց, որ Հայաստանում բռնության ենթարկված կանայք չեն բողոքում, իսկ եթե բողոքում
են, հիմնականում սեռական բռնության դեպքում:
«Մինչ այժմ չունենք ընտանեկան բռնությանը դեմ լինելու մասին օրենք, այն տարբերվում է Քրեական օրենսգրքում նշված մյուս բռնություններից»,-ասաց իրավաբանը`
նշելով, որ Հայաստանում պաշտոնական
վիճակագրություն չկա, սակայն հասարակական կազմակերպություններից մեկի կատարած
հետազոտության համաձայն` յուրաքանչյուր 3-րդ հայ կինը ենթարկվում է ընտանեկան
բռնության:
|