Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
12:26
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июль » 15 » ՎԱՐԴԱՎԱՌ
08:21
ՎԱՐԴԱՎԱՌ
Այսօր Հայաստանում նշում են Վարդավառը: Տոնը նվիրված է սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին: 

Այդ օրը հայերը վարդերով զարդարել են Աստղիկի արձանը, միմյանց վարդեր են նվիրել և վարդաջուր ցողել միմյանց վրա: 

Ինչպես և այլ  նախաքրիստոնեական տոներ, Վարդավառն էլ վերանվանվել է Պայծառակերպության և այլակերպության տոն  քրիստոնեության ընդունումից հետո, պահպանելով Վարդավառ անվանումը: 

Ըստ եկեղեցական տոնացույցի` այսօր Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որ ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: 

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և տոնվում է Զատիկից 98 օր հետո, որ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում։

Ըստ եկեղեցու` տոնը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը կապված է Նոյ նահապետի հետ: 

Ըստ այդմ`երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատի լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, նա ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուրցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի:

Այս տոնը Հայաստանի մի շարք բնակավայրերում նշվում է մեծ շուքով. սա ընտանեկան տոն է:  

Սակայն նաև այն բնակավայրերում, որտեղ Վարդավառը հատուկ չի նշվում, պահպանած է ջրցանության սովորույթը, որը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից:

Որոշ լեզվաբաններ նշում են, որ վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, այդ պատճառով էլ օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է:

Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է«հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, ևմարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել: 
Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 752 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024