Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
18:40
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июнь » 30 » Տուն չի, խուց ա
10:45
Տուն չի, խուց ա
                                                                                                                                              Մարիտիրոսյանների 5 հոգուց բաղկացած ընտանիքը արդեն 5 ամիս է ինչ ապրումէ 9 քառ.մ`  վագոնտնակում: 

Այն գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասում:                                                  

Նախկինում ամուսնու երկու եղբայրների հետ բնակվում էին նույն տանը.«12 հոգով ապրում էինք մի բնակարանում, որտեղ ոչ քնելու տեղ կար, ոչ էլ շարժվելու, մի կերպ տեղավորվել էինք»,- ասում է ընտանիքի մայրը Մերի Մարտիրոսյանը: 

Երեք երեխաների մայրը մեզ հետ զրույցում անկեղծանում է և նշում, որ երրորդ երեխային ունեցել է նպատակադրված:

«Երրորդ երեխայի համար գումար են տալիս, մենք էլ էտ գումարը վերցրեցինք ու դոմիկը գնեցինք»,-ասում է տիկին Մերին և հավելում, որ արդեն 10 ամսեկան դարձած տղա երեխայի շնորհիվ այժմ գրանցում ունեն և երկու աղջիկ երեխաներն էլ անվճար մանկապարտեզ են հաճախում:                                                                               

«Գոնե երեխեքս գնում են մանկապարտեզ, խիղճս հիմա հանգիստա,ինչ ա էն ժամանակ վճարովի էին գնում, գումարը չէինք կարողանում վճարել, ամոթից գետին էի մտնում, որ գալիս էր վարձիվճարման օրը ու փող չկար, որ տայի, մի կերպ սրանից նրանից փող էինք պարտք անում, նույնիսկ որոշել էինք արդեն հանել մանկապարտեզից»,-ասում է Մերին և հավելում, որ Աստված իրենց կողքին են և անօգնական չթողեց:               

Ձմռանը տնակի երկաթյա սառը պատերը տաքացնելը այնքան էլ հեշտ չէ. ասում է Մերին և հավելում, որ տնակը տաքացրել են փայտե վառարանով.

«Ձմռանը ահավոր ցուրտ ա լինում, իսկ ամռանն էլ հակառակը ահավոր շոգա»,-ասում է  տիկին Մերին և նշում, որ տան փոքրությունը միայն մի բանի է նպաստել հեշտ են տաքացնում:  

Վերջերս են լույս, ջուր քաշել: 

«Մի աղջիկս 6 տարեկան ա ուզումա ինձ օգնած լինի խոհանոցում, բայց ուրա խոհանոց մի հոգու համարա նախատեսված, ոչ մի բան չենք կարողանում անել, մի խոսքով տուն չի խուցա»,-ասում է տիկին Մերին և նշում, որ զուգարանը տանն էգտնվում, իսկ լոգարանի մասին անգամ երազել չեն կարող`տարածք չունեն:           

Լավ է գոնե ամուսնու եղբայրների ընտանիքները մոտ են ապրում, գնում են նրանց տանն են լողանում.«Ինչքան էլ մեզ սիրում են, սրտանց ընդունում են, մեկա ամոթ ա ինչքան պետքա ուրիշի տանը լողանանք»: Ինչպես նշեց տանտիկինը այժմ գոնե գլուխը բարձին հանգիստ է դնում, գիտի, որ երեխեքի գլխին ծածկ կա: 

«Մենակ մտածում եմ, հիմա երեխեքս փոքր են տեղ անում ենք տանը, բայց երբ մեծանան ինչ ենք անելու, ոնց ենք քնելու, վաղը չէ մյուս օրը աղջիկներս կմեծանան, հոմեր ծոցը չեն քնելու»,-անկեղծանում է Մերին և ավելացնում, որ հնարավորության դեպքում տնակի տեղը քարից տուն կսարքեր: 

Ըստ Մերիի`իրենց բախտը արդեն որոշված է, որ միշտ ապրելու են ծանր պայմաններում` հազիվ օրվա հացը վաստակելով: «Գոնե մինչև երեխեքիս մեծանալը ես պետությունը փոխվի ուսումը անվճար դառնա, երեխեքս մարդ դառնան»,-ասում է Մերին` նշելով, որ հույսը միայն իր երեխաներնեն, որ մի օր դուրս կբերեն իրենց այս ծանր պայմաններից: 

Տան միակ աշխատողը ամուսինն է, ով զբաղվում է բանվորությամբ. «Օրականովա ստանում, էն էլ ենքան քիչ ա, որ, հազիվ հերիքում ա ուտելուն և կոմունալ վճարումները կատարելուն»,-ասում է տան տիկնը և հավելում, որ երեխեքն էլ սրա նրա տված շորերն են հագնում:

«Ամեն օր երեխեքիս մանկապարտեզ տանել-բերելու համար, պետք է պարտադիր մարշուտկա նստեմ, օրական պարտադիր 200 դրամ ծախսում ենք, դե արդեն պատկերցրեք տան գումարը էնքան շատ չի լինում, որ ամեն ինչ հասցնենք»,-ասում է տիկին Մերին և հավելում, որ նպաստ չեն ստանում, ոչ մի օգնություն չեն ստանում միայն ամուսնու աշխատանքով են ապրում:

«Հիմա ծախսերս էնքան էլ շատ չեն,բայց մի տարի հետո մեծ աղջիկս դպրոցա գնալու ի՞նչպետքա անեմ, ես էլ չգիտեմ, հարևաններիցս միշտ լսում եմ, որ դպրոցում հազար ու մի բանի համար փող են հավաքում,- ասում է տիկին Մերին և ավելացնում, - հիմա ենք ծայրը ծայրին հասցնում, հո գումար չունենալու պատճառով երեխեքս անգրագետ չեն մնալու:                                                                 

30 – ամյակինը ցանկանում է ինչ որմի տեղ աշխատել, բայց ընտանիքի հոգսը այնքան շատ է, որ չի հասցնում.«Գոնե ես փոքրիս էլ մեծացնեմ ուղղարկեմ մանկապարտեզ , կգնամ մի տեղ կաշխատեմ, որ երեխեքիս հետ կապված նպատակներս կատարվեն»,- ասում է Մերին և նշում, որ դժվարությունները շատ են օգնողներն էլ` քիչ, բայց միևնույն է երբևէ հույսը չի կորցնում, որ մի օր իրենց ընտանիքն էլ բնակարան կունենա:

Աննա Մաթևոսյան
Категория: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 773 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июнь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024