Главная
Регистрация
Вход
Երեքշաբթի
23.04.2024
09:06
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Апрель » 8 » Սուրբ Զատիկի խորհուրդը
09:55
Սուրբ Զատիկի խորհուրդը



Սուրբ Զատիկի խորհուրդը

Սուրբ Զատիկի խորհուրդը

Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի հարության տոնն է, Հայ Եկեղեցու շարականների` հոգեւոր երգերի նկարագրությամբ` "բացեց երկնքի դռները եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին” (Հարության շարականներ): Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է. "Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը: Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք” (Կորնթ. 15: 14-15):

Սուրբ զատիկը ուրախության տոն է: Սուրբ Զատիկը հոգեւոր գրականության մեջ կոչվում է "Հրաշափառ հարության տոն”, "Լուսավոր Զատկի տոն”, եւ այդ օրը, ինչպես մեզ հայտնի մնացյալ տոներին, քրիստոնյաները շնորհավորում են միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ պատասխանում` օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչեւ Նրա Համաբարձումը` 40 օր շարունակ շնորհավորելով միմյանց, քանի որ մինչ համբարձվելը մեր տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր:
Այն ուրախության տոն է նաեւ, որովհետեւ այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին, նույնը մեզ խոստանալով:
Երբ Քրիստոսին մատնեցին, չարչարեցին, խաչեցին եւ թաղեցին, առաքյալները հուսալքված էին: Մատնության օրերին նույնիսկ աշակերտներից Պետրոսը երեք անգամ ուրացավ նրան: Մի տեսակ հակասություն էր ստեղծվում. մի կողմից նրանք տեսել էին մի վարդապետի, որ իշախնություն ուներ երկրի տարերքների վրա, սաստում էր հողմերը, քայլում ջրերի վրայով, խոսքի միջոցով բժշկում անբուժելի թվացող հիվանդներին` կույրերին, կաղերին, այլ անդամալույծների, համարձակ կերպով եւ առանց վարանելու քննադատում էր օրվա հոռի բարքերն ու սովորույթները, հանկարծ մի խումբ մարդկանց կողմից ձերբակալվեց եւ դատապարտվեց: Քրիստոսի Սուրբ հարությունը վերացրեց իր աշակերտների մոտ առաջացած հուսալքությունը: Առաքյալների մտքում, հոգում եւ սրտերում վերացան կասկածները: Քրիստոսի վարդապետությունը` որպես մի ամբողջություն, բացահայտվեց նրանց առջեւ հիմնովին, եւ դրա տարածելն աշխարհով մեկ դարձավ նրանց կյանքի իմաստը: Նրանք ոչ միայն Տեր եւ Փրկիչ հռչակեցին Քրիստոսին Թովմաս առաքյալի շուրթերով, այլեւ համակվեցին նույն հարությանն արժանանալու ցանկությամբ եւ կրքով: Խոսելով հարության մասին` Պողոս առաքյալը գրում է. "Ո՞ւր է, մա’հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը (Կորնթ. 15:55):
Այս ամենին ռացիոնալ միտքը դժվարությամբ է հավատում, սակայն Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Առաքյալներն այս վարդապետությունը բարի լուր` Ավետարան կոչեցին, որպեսզի նրանք, որ ցանկանում են արժանի լինել նույն այս խորհրդին, կատարեն այն ամենը, ինչ Քրիստոս է պատվիրել, որոնցից մեծագույնը սերն է իր նմանի հանդեպ:

Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 1065 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024