Ավետարանն այս մասին
բացահայտ թելադրանքներ ունի: Նախ ասում է, որ ցուցադրելու, երևալու համար չպետք է աղոթել:
Հիսուսը սովորեցնում է. §Եվ երբ աղոթես, չլինես կեղծավորների նման, որոնք
սիրում են ժողովարաններում և հրապարակների ակյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երևան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա´յդ
իսկ է նրանց վարձը¦, այսինքն` ցուցադրելու համար աղոթողների վարձը
մարդկանցից գնահատվելն է, թե աղոթասեր են:
Իսկ Աստծուց ոչ վարձ և ոչ էլ պատասխան են ստանում, քանի որ նրանց նպատակն Աստծուն աղոթելը
չէր, այլ մարդկանց աղոթող երևալը:
Սակայն §ժողովարաններում¦ (աղոթավայրերում) ցուցադրելու
համար աղոթողների սերունդը դեռ չի սպառվել: Գրեթե յուրաքանչյուր պաշտամունքի ընթացքում
հանդիպում ենք նրանց: Առհասարակ բոլորս էլ զգում ենք, թե ով է Աստծո առաջ ու սրտանց
աղոթում, և ով է մարդկանց առաջ ու երեսպաշտորեն աղոթում:
Եթե աղոթք ցուցադրելու
համար ծնկի եկողների և ձեռքերը բարձրացնողնեի վարձը մարդկային մակերեսային գնահատանքն է կամ գիտակից անձերի արգահատանքը,
ի՞նչ պիտի լինի նրանց վարձը, ո´վ Տեր, ովքեր, գիտես, որ հաճախ աղոթարան են գալիս իրենց
կամ արդուզարդը ցուցադրելու համար…
Հիսուսն իր հետևորդնրին
զգուշացնում էր նաև աղոթքի մեկ ուրիշ սխալ ձևից:
§Աղոթք անելիս,-ասում էր Նա,-շատախոս մի´ լինեք ինչպես հեթանոսները, որովհետև նրանք կարծում
են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չմանվե´ք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք , նախքան
որ դուք Նրանից մի բան ուզեք¦ (Մատթ. Զ 7-8):
Ժամանակները փոխվեցին`
շատ քիչ բան փոխելով հազար կամ ավելի տարիներ առաջ կազմավորված մեր ժամակարգությունից:
Ներմուծված գլխավոր փոփոխությունը եղավ բազմաձայն գործիքավորված երգեցողությունը, հատկապես
ս. Պատարագի, որն ինչքան էլ գրավիչ լինի, մյուս կողմից` գրեթե կրկնապատկեց նրա երգեցողության տևողությունը: Ս. Պատարագի միաձայն
չափավոր երգեցողությունը մի ժամից ավելի չի տևում: Ուստի, եթե մեր ներկա պաշտամունքի
վիճակը, հատկապես կիրակնօրյա հանդիսավոր ժամապաշտությունը, ակնկալվածից ավելի երկար
է տևում, և երբեմն այդ պատճառով պահանջված չափով չի ծառայում իր նվիրական նպատակին,
մեղավոը ոչ պաշտամունքն է և ոչ էլ այն ստեղծող սրբազան հայրերը, այլ այն ավանդապահներն
ու կիրարկողները, ովքեր, նախ, վանքերում զանազան ժամերի կատարվող ժամեգություններն
իրար կցելով համադրել և փոխադրել են գյուղերի ու քաղաքների եկեղեցիներ և, երկրորդ,
չեն կարողացել կիրարկվող բարդ ու բաղադրյալ ժամերգությունը մի կերպ հաշտեցնել փոխվող
ժամանակների հետ: Կաթոլիկ եկեղեցին ստեղծել է կես ժամանոց §լուռ պատարագը¦` առանց ժամերգության, և դա` օրը մի քանի անգամ,
որպեսզի ցանկացողն իր ուզած ժամին կարողանա գալ ու ս. Պատարագին մասնակցելու իր առաջնահերթ
կրոնական պարտականությունը կատարած լինելու ներքին բավարարություն ունենալ: Իսկ բողոքականությունը,
մյուս կողմից, իրեն ձերբազատել է §կանոնականացված>> պաշտամունքի պարտադրությունից
և որդեգրել ազատ աղոթաժողովներ կազմելու կարգը, երբ երգվում են ցանկացած երգերը` ցանկացած
թվով, ցանկացած ավետարանական հատված կարդացվում է ցանկացած կարճությամբ և քարոզի ցանկացած
նյութը ընտրվում ու խոսվում է ցանկացած երկարությամբ: Սրանք հիշելով, չենք ուզում ասել,
որ մեկ կամ մյուս կարգը որդեգրենք, քավ լիցի: Այլ մատնանշում ենք այս կամ այն եկեղեցում
առկա իրողությունները, երբ ժամանակների պահանջին համաքայլ գնալու բացահայտ միջոցներ
են ձեռք առնվել` հետևելով ավետարանական այն սկզբունքին, թե §Շաբաթը եղավ մարդու համար և ոչ մարդը` շաբաթի¦ (Մարկ. Բ 27):
Այս հարցի մեջ ավելի
խորամուխ լինելը մեր նպատակից շեղում կլինի, քանի որ մեր առաջադրանքը լոկ Մեծ պահքի
կիրակիների խորհուրդի շուրջ ընդհանուր խորհրդածություններ անելն է: Հարցի կապակցությամբ
միայն կարող ենք ասել, որ ամբարշտություն կլինի մեր ժամերգությունները §հեթանոսական շատախոսություն¦
կոչել: Բայց դրանք այդ վտանգին են ենթարկվում, եթե լոկ մեքենայաբար ենք կատարում և
թութակաբար ասում, առանց մեր միտքը և հոգին ընկերացնելու այն կենսատու ոգուն ու իմաստին,
որ կա յուրաքանչյուր շարականի գրեթե ամեն տողում:
|