Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
28.03.2024
17:10
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Сентябрь » 30 » Հենրիկ Մալյան` ինքն իրենից դժգոհ
15:02
Հենրիկ Մալյան` ինքն իրենից դժգոհ

.... Մեր տան պահարանի հայելու մեջ ես եղել եմ ամեն ինչ, թե Սերյան ու Ռուստամ, թե Շոր և Շորշոր, թե Պեպո ու կակուլի և թե նույնիսկ Զիմզիմով ու Դարչոև այնպես կիսախաղերով լես լուրջ, կես կատակ «Կերպարափոխման արվեստի» յուրացման բազմատանջ ու բազմահույս փորձեր էի անում:

 Բայց մի օր «Գիքորից» հետո, Համբոյի վերջին տեսարանից հետո, մանկական զուլալ արցունքները վերջ տվեցի իմ սովորույթին, և ես հասկացա, որ կինոն լոկ կատակ, լոկ «խաղ ու պար չէ»....                             

Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1928 թ-ին վրացական Թելավ քաղաքում:                               Կինոյի նրա Աստվածը Չարլի Չապլինն էր, գուցե նաև այն պատճառով, որ նրա ֆիլմերին ծանոթացել էր հենց այն տարիքում, երբ կինոարվեստը մատչելի դարձավ նրա համար, երբ ճիշտ և ճիշտ ժամանակն էր կինոյի «այբը» և «բենը» զանազանել իրարից:                      

«Առաջին ներկայացումը, որ տեսել եմ ես, որ հուզել է ինձ թաղումն էր, թաղման արարողությունը... իմ ծննդավայրում, -երբ ես 3-4 տարեկան երեխա էի»:                                        

 Այդ արարողությունը ցնցող տպավորություն թողեց նրա մանկական երևակայության վրա, և հենց մյուս օրը բեմադրեց իր առաջին աշխատանքը` «ճնճղուկի թաղումը»:                

«Ես համարում եմ իմ հայրիկին` Սուրեն Մելքոնի Մալյանին ռեժիսուրայի իմ առաջին ուսուցիչը, դրսի մեծ աշխարհից, մեր փոքրիկ սենյակն էր բերում կոմեդիան, դրաման, ողբերգությունը, կատակն ու հումորը, արցունքը նաև...                                                        

Պատմում էր գունեղ, հյութեղ, հումորիև իմաստնության երջանիկ շաղախով: Հետո հանգչում էր սենյակի լույսը, բայց հայրս խոսում էր, խոսում, ծիծաղեցնում, ծիծաղում, տխրում նաև:                                                                                                                                                     

Եվ ես քուն էի մտնում նրա հզր երևակայության ստեղծած մթնոլորտում, նրա ստեղծած թատրոնի միջավայրում:                                                                                                                               

Բայց չգիտես ինչու այդքան արվեստ սիրող մարդը, դեմ էր, որ որդին դառնա ռեժիսոր:   

«Որոշել եմ ռեժիսոր դառնալ...                                                                                                                

Հայրս աղմկում է, գոռում մորս վրա, այդպիսին էր իմ հայրը, երբ բարկանում էր վրաս, ինձ ոչինչ  չէր ասում, գոռում էր, գոչում միայն և միայն իմ մոր վրա»:                                   

Երևանում հյուրընկալվեց հորեղբոր դերասան Դավիթ Մալյանի տանը:                     

Հորեղբորից չի թաքսցնում իր բուն նատակը:                                                                                  

Դավիթն էլ չի թաքցնում իր դժգոհությունը: 

Վերջը մեկ էլ ասում է. Մի բան կարդ:                        

Իհարկե Հենրիկը պատրաստ էր:                                                                                                                     

Կարդում է «Անուշից» Մոսիի մենախոսությունը: 

Դավիթը մեղմ ժպտում է քթի տակ, Հենրիկը կարկամում է և հուզմունքից ավելի ու ավելի գոռում:                                                              

Մի խոսքով դարձավ թատերականի ուսանող, հետո` նույնիսկ ռեժիսոր...                                          

Եվ տարիներ շարունակ նրա համար գաղտնիք էր, թե ինչ ժպիտ էր հորեղբոր դեմքին: 

Եվ միայն վերջերս Դավիթ Մալյանի ինքնակենսագրական գրքին ծանոթանալիս, հասկացավ նրա ժպիտի պատճառը:                                                                                                           

Բան այն է, երբ Դավիթը 20-ական թ-ին որոշել էր դառնալ դերասան, քննության ժամանակ կարդացել էր հենց «Անուշ» պոեմի նույն հատվածը` Մոսիի մենախոսությունը:                                                                                                                                  

1951-1954թ-ին աշխատել է արտաշատի, Վանաձորի, Ղափանի թատրոններում: 1954 թ-ին մի մողմ հոկտեմբերին հայտնվեց կինոյում, ռեժիսորի ասիստենտ Համասի մարտիրոսյանի, Յուրի Երզնկյանի նկարահանած «Հասցեատիրոջ որոնումները» ֆիլմում: 

Նույն թվականին սկսեց աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում: հետո այլ ֆիլմերում հանդես եկավ ռեժիսորի ասիստենտ, երկրորդ ռեժիսոր և վերջապես նաև առաջին ինքնուրույն աշխատանքը «Նվագախմբի տաները»:                                               

Հրճվանքի, ինքնահաստատման հաղթական բազում պահեր...                                                       

Նրա համար ամենակարևոր օղակը, սցենարի ընտրությունն էր ակնթարթորեն: 

Բավական էր մի քանի նախադասություն աչքի տակով անցկացներ, նույնիսկ վերջին էջը կարդար, անմիջապես կարող էր կռահել իրենն էր, թե ոչ:                                                                                                                                            

«Ինձ համար կարևոր է սցենարի հեղինակի մոտեցման խորությունը, անկեղծությունը, ռաղանդը: 

Ամեն ինչ սկսվում է նրանից, որ առանց հարազատ սցենարի անիմաստ էր աշխատանքը, հակառակ դեպքում լինում է դավաճանություն, թե՛ արվեստի, թե՛ իմ առջև:                                                                                                                                                         

Հենրիկ մալյանը իր իսկ ֆիլմերի հերսներն է`»Եռանկյունու» Մկրտիչները, «Մենք ենք մեր սարերի» հովիվները, «Հայրիկի» Հովսեփը, «Նահապետի» Նահապետը, «Կտորմը երկնքի» Թորիկը:                                                                                                                          

«Եռանկյունի» ֆիլմն առաջին մրցանակ է շնորհվել Լենինգրադյան համամիութենական փառատոնում, «Մենք ենք մեր սարերը» համարվել է հեղինակային լավագույն ֆիլմը: 

«Նահապետը» արժանացել է Երևանյան 11-րդ համամիութենական կինոփառատոնի մրցանակին:                                                                                                                                              

Հենրիկն ու երիտասարդ ռեժիսոր Լևոն Մկրտչյանը փողոցով քայլում էին:                           

Դիմացից գալիս է Հովհաննես Շիրազը:                                                                                                

Բանաստեղծն ու ռեժիսորը անծանոթներ էին:                                                                             

Նրանք երբեք չէին զրուցել, մոտենում են իրար լողքով անցնում:                                                                         

7-8 քայլ անելով բանաստեղծը ձայնում է` Մայլան.                                                                                                                          Մոտենում են և հին ծանոթների նման բարևում: 

Շիրազը Մալյանի ձեռքից քաշելով տանում մի կողմ:                                                                                                                                    

-Ապրես լավ ֆիլմեր ես նկարում, լավ է շատ լավ: Դու Դավիթ Մալյանի տղեն ես:                     

-Չէ Մալյանը հորեղբայրս է:                                                                                                             

Իմանալով, որ Շիրազը այնքան էլ հաճախ ֆիլմեր չի նայում, ռեժիսոր Լևոն Մկրտչյանը հարցնում է «Նահապետը» տեսաք:

-Հը, ի՞նչ կըսե: Ի՞նչ պարտադիր է, որ տեսած էղնիմ:                                                      

Ես ոչ մի բան էլ չեմ նայել, ժողովորդն է ասում: 

Երբ ժողովորւդն է ասում լավ է, ուրեմն լավ է:                                                             

Թատրոն, կինո, կինո, թատրոն...                                                                                                      

Կարծես կինոն ծաղկում է ապրում, իսկ թատրոնը մահանում:                                                         

Մի անգամ, երբ նրան ասացին, որ ոմանք գտնում են, թե իբր թատրոնը սպառել է իրեն ասաց.                                                                                                                                                               

-Թատրոնը սպառել, թատրոնում կարող է փոխվի բեմի ձևը, ֆորման, բայց սպառել երբեք: 

Մարդ միշտ էլ գործողության մեջ է, իսկ գործողությունը թատերական ուրույն ձև է: 

Համոզված եմ, որ նույնիսկ թատրոնն ավելի ուշ լսպառի իրեն, քան կինոն: Մարդն ուզում է տեսնել երկու մետր հեռավորությունից:

 Եվ դա է կյանքայինը, նույնիսկ հեռուստատեսությունը, և հենց ինքը` կինոն ինչ-որ ձևով թատրոն է:                                

Ինստիտուտ, կինո, թատրոն, ստուդիա, «Հայ ֆիլմ»: 

Արդյունքում հալից ընկած սիրտ, 60 տարեկան հասակն էլ ուսերին առած, ազգանվան առջևում էլ, ինչ-որ անբացատրելի տիտղոսներ:                                                                                                                                                  

Իսկ սրտի ու հոգու գաղտնի անկյուններում մի տխուր, անհերքելի համոզմունք... 

«Ոչինչ, ոչինչ, չարեցի,.. Ափսոս.. Ախր կարող էի, կարող էի»:

Категория: ՄՇԱԿՈՒՅԹ | Просмотров: 1624 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024