Սուրբ Խաչի Գյուտը Քրիստոսի
խաչափայտին նվիրված չորս տոներից է:
327 թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Տիրոջ խաչը
գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է
կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը՝ Գողգոթան, որտեղ որոնումների
արդյունքում հայտնաբերվում է Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի
վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Այդ
հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի
Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի
սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Ս. Հարություն եկեղեցին, որտեղ
հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը:
Հայ Առաքելական Եկեղեցին Խաչի Գյուտի տոնը այս տարի նշում
է հոկտեմբերի 28- ին և բոլոր Հայաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ:
|