Խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի տնտեսության ամենահին ճյուղերից են:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով`կլիմայի տեսանկյունից այս տարին աննախադեպ լավն է, բերքն էլ`որակյալ և նախատեսվում է մթերել 170-180 հազար տոննա խաղող:
«Գինու արտադրության համար մթերվող խաղողի գինն այս տարի 20 դրամով ավելի կլինի, իսկ կոնյակի արտադրության համար մթերվող խաղողի գինը`5-10 դրամով»,-հավելեց նա:
Ըստ նրա`շուկան կլինի ավելի արդար և թափանցիկ, ինչպես նաև արտերկրյա գործընկերները պահանջում են որակյալ գինի, որն էլ կլինի շուկայի արդարության գրավականը:
Վերջինս նաև նշեց, որ ռուսական ինչպես նաև Սփյուռքի շուկայում այսօր չենք կարող արտահանել անորակ գինի, քանի որ այսօր չեն նայում հայկական է թե ոչ, այլ նայում են միայն որակին.«Հասարակ գյուղացին գինեգործության մեջ իհարկե վնաս կկրի, քանի որ այս օր գինի արտադրողները գնում են միայն որակյալ խաղող, որը արտադրում են միայն հարուստ ֆերմերները.
«Ագարակատերերի հետ գյուղացին չի կարող մրցել, քանի որ չունի այնքան գումար, որպեսզի կարողանա հատուկ խնամք ապահովել և ստանալ որակյալ բերք, բայց իր արտադրած խաղողը կարող է վաճառել կոնյակագործներին»:
Բանախոսը նշեց, որ գինեգործության ասպարեզում ռուսական շուկայում մեր դիրքերը զիջեցինք, քանի որ այս գործով զբաղվող կազմակերպություններից միայն մեկը ստացավ լիցենզիա, ինչպես նաև հուլիսի մեկից կարգելվի այնտեղ վաճառել կիսաքախցր գինի.«Ռուսական շուկա հիմնականում արտահանում ենք կիսաքաղցր գինի, իսկ դա նշանակում է, որ գինու գինը կընկնի»:
Ըստ Հարությունյանի` մեր ներքին և արտաքին շուկան փոխվել է. «Գինեգործության որակի բարձրացմանը նպաստեց նաև այն հանգամանքը, որ կոնյակի արտադրման շուկայում տեղի ունեցավ լճացում, որի արդյունքում կոնյակ արտադրողներ ըորոշեցին զբաղվել գինեգործությամբ»:
Ինչ վերաբերում է սպառումներին Հարությունյանը նշեց, որ այս տարի գարնանը ավելի շատ օղի է սպառվել, քան նախորդ տարիներին: «Սա խոսում է այն մասին, որ կյանքը վատացել է, քանի որ մարդիկ ավելի շատ օղի խմում են այն դեպքում, երբ լավ չեն ապրում»,-ասաց Հարությունյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանից արտահանում են Արենի կարմիր գինի, իսկ սպիտակ գինիների արտահանումը կսկսվի այս տարվանից.«Արտահանվում են հիմնականում մրգային գինիներ` նուռ, մոշ ,սերկևիլ, ընդհանուրը` մեկու կես մլն շիշ»:
|