Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
25.04.2024
03:09
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Ноябрь » 1 » Չարի պաշտամունք
01:46
Չարի պաշտամունք


Հարցազրույց ԱՀԹ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ

Վերջին տարիներին մեր կյանքում գնալով ավելի կարևորվող օտարամոլ մերժելի տոների թվին է պատկանում հելլոուինը: Վերջինս մերժելի է կրկնակիորեն: Նախ, որպես նախաքրիստոնեական շրջանի սնահավատության մի դրսևորում և ապա այժմ, որպես այդ սնահավատության չար և դիվական ուժերին ենթարկվելու մ
ի արտահայտություն:
Իրականում այն նախաքրիստոնեական սնահավատություն է այն մասին, թե վերջացող ամռան և սկսվող ձմռան շեմին, երբ երկիրը սկսում է ցրտել, իսկ օրերը կարճանալ` հանգուցյալների հոգիները ելնում են գերեզմաններից և սկսում շրջել երկրում և երկնքում:
Քրիստոնեական եկեղեցին հրաժարվելով հեթանոսական շրջանի հավատալիքներից, այլ բանի վրա է հաստատել բոլոր ննջեցյալների հիշատակը, հուսալով, որ նրանք պետք է արժանանան երկնքի արքայությանը, մի նոր խորհուրդ հաղորդելով: 19-րդ դարավերջից այն անընդունելի մի դրսևորում ունեցավ, հակադրվելով ոչ միայն քրիստոնության հոգու նկատմամաբ ունեցած պատկերացումներին, այլ նաև հեթանոսական, քանի որ նախնիների հոգիների պաշտամունքը փոխարինվեց ուրվականների, չար ոգիների և ուժերի պաշտամունքով: Այս հանգամանքն իր հերթին վերափոխեց և աղճատեց նաև նրա կրոնական ավանդական խորհուրդ լինելը: Հին հավատալիքով եթե դդումի մեջ վառվող կանթեղը խորհրդանշում էր ննջեցյալների հոգիներին առաջնորդող լույս, ապա հիմա այն մահվան խորհրդանիշի է վերածվել, իրենում վառվող չարագուշակ լույսով, նույնն բանը վերաբերում է նաև այդ օրվա ծիսակարգերին և զգեստներին` /զոմբի պատկերող դիմակներ, անհասկանալի հագուստներ, ներկված դեմքեր և մարմին…/:
Այնպես որ սա ոչ թե երիտասարդական ուրախության օր է այլ` պաշտամունք չարի, մահվան իշխանություն կյանքի վրա: Այս արարողություններին մասնակցելը անթույլատրելի է, այն պատճառով, քանի որ մենք թեկուզ մեկ օրով, կամ թեկուզ մեկ ժամով իրավունք չունենք պարտված լինելու չարի և մահվան իշխանության կողմից: 
Այս գիտակցությամբ է, որ ավանդական բոլոր եկեղեցիները նոյոմբերի սկզբին կարգելով Ամենայն Սրբոց տոնը, մերժեցին ենթարկվելը այդ դիվական խրախճանքին, ուստի և մենք էլ մեր խնդրանք ենք բերում մեր ժողովրդի զավակներին առավելաբար երիտասարդներին, հորդորելով չենթարկվել տարբեր զվարճությունների սքողմամբ հանդես եկող և չարի իշխանությունը տանող այս հոգևոր սադրանքին, այլ որպես հարազատ զավակները մեր Առաքելական ճշմարիտ եկեղեցու հավատարիմ մնանք մեր մկրտության ժամանակ արտաբերած սատանայից, նրա խաբկանքներից, նրա խորհուրդներից, նրա ճանապարհներից, նրա չար կամքից, նրա չար կամակատարներից հրաժարվելով հրաժարվելու որոշմանը: Ապրելով ապրելու համար որպես կազմակերպված, իմաստուն, արժանապատիվ, խելացի և երջանիկ հայորդիներ:
Հայկ Կիսեբլյան
Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 1144 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024