Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
10:10
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Октябрь » 30 » Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին.
22:20
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին.

/ Կեղծավոր,հանիր նախ գերանը քո աչքից և ապա կմոտենաս՝ հանելու եղբորդ աչքից շյուղը / Մատթ.Է.5/ :
Բազում հոգսերն ու խավար տրտմությունները հանապազ դիզվում,կուտակվում են ինձ վրա, որովհետև չար ախտերն ու ահավոր անօրենությունները,Եկեղեցի մտնելով ,դեպի վեր բարձրացող բորբոքված հրի պես այրում են բոլորին, և սատանան այդ ամենը փոքր բան է կարծել տալիս:Այս հուրը այրում ու կորստյան է մատնում առհասարակ բոլորին. սատանան նաև որոգայթներով է կորստյան մատնում.որովհետև մեկը շնանում է ,մյուսը՝բամբասում.երկուսն էլ հավասարապես են անօրինանում.մեկը գողանում է ,մյուսը՝բամբասում.միապես են պատժվում.մեկը հարբում է, մյուսը հարբեցողին բամբասում.միանման են դատապարտվում:Մեկը գործում է բոլոր տեսակի մեղքերը,մյուսը բամբասում է , երկուսն էլ հավասարապես դատվում են ու տանջվում: Քանզի Պողոսը գողանալն ու շնանալը առավել մեծ անօրինություն ցույց չի տալիս,քան բամբասելն ու հարբելը, այլ միանման չարիք.երկուսի՝միահավասար կերպով արքայությունից ելնելը մեկ խոսքով նշելով ՝ասում է . <<Ոչ գողերը ,ոչ պոռնիկները, ոչ հարբեցողները և ոչ բամբասողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու >> /Ա Կոր. Զ 10 /: Եվ ինչն է առավել անօրենություն,քան այն ,որ Աստծու օրենքները չեն կատարում, այլ տեր ու դատող են լինում: Եվ արդ ,ինչպիսի տանջանքների պիտի դատապարտվեն նրանք,ովքեր կբամբասեն ոչ միայն եղբայրներին,այլ նաև վարդապետներին ու քահանաներին,քանզի անօրինացել և սաստիկ անառակությամբ են լցվել և ամբաղջովին սատանային են հնազանդվում:Եվ նա ,ով բամբասում է քահանաներին ու վարդապետներին , Քրիստոսին է անարգում: Աշխարական ես,մի բամբասիր ու մի հայհոյիր քահանայության պատիվը:Քեզ չհրամայվեց բամբասել առաջնորդներին,այլ հրամայվեց լսել ու պատվել նրանց: <<Լսեցեք ձեր առաջնորդներին և հնազանդվեցեք նրանց,որովհոտև նրանք հսկում են ձեր հոգիների համար,քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն>> /Եբր.ԺԳ 17 / Իսկ դու հայհոյանքով ու բամբասանքով պատերազմում ես նրա դեմ:Տես , որ մարտնչում ես ոչ թե նրա ,այլ Աստծու դեմ, Ով նրան շնորհեց քահանայության պատիվը: Քանի որ բոլոր նրանք, ովքեր պատվում և քահանային, փառավորում ու պատվում են Աստծուն,իսկ նրանք ,ովքեր արհամարհում են քահանային, անարգում են Աստծուն:Քանզի եթե քահանան անպիտաններից մեկն էլ լինի, Աստված տեսնում է ,որ Իր համար մեծարում ես նաև անարգներին, բայց քահանան անարգ չէ, <<քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբերն է >> /Մաղ.Բ 7 /Մեղք ես գործում Աստծու հանդեպ, Ով նրան ձեռնադրությունը տվեց,և Նրանով է ինքը կատարում Սուրբ Պատարագի Խորհուրդն ու մկրտությունը: Եվ դու եթե սրբությամբ հաղորդվես Սուրբ Խորհուրդին, քահանայի պղծությունը չի վնասի քեզ ,ինչպես որ նրան ,ով պղծությամբ է մոտենում, չի օգնում քահանայի սրբությունը :Իսկ եթե համարում ես ,թե արատավոր քահանայի պատճառով Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի վրա,և Աստված նրա միջոցով չի գործում, հիշիր,որ դու քակտում ես Եկեղեցու կարգերը և քո քրիստոնյա անունը :Ըստ քեզ եթե քահանայության կարգը հաստատուն չէ, ուրեմն սնոտի է քրիստոնյայիդ հույսը,որովհետև բոլորս էլ մեղքի ենթակայության տակ ենք: Քահանան քեզ համար է ընթերցում և վարդապետում,քեզ համար է Պատարագ մատուցում,քո ուխտն է ընծայում Աստծուն ,քո երեխաներին է մկրտում,քո հանգուցյալներին է օրհնությամբ հուղարկավորում,քո և քո որդիների հարսանիքն է ուրախությամբ պսակով կատարում:Այսպիսի և սրանից առավել ծառայություն է մատուցում քեզ և այս ամենի փոխարեն լսում է հայհոյություն և բամբասանքներ:Մինչդեռ հարկ էր, որ բազում երախտիքներով հատուցեիր քահանային նրա ծառայությունների փոխարեն:Այս ամենը լսելով ՝սանձեցեք ձեր լեզուն՝ չչարախոսելու, ուղղեցեք ձեր սիրտը չար խորհուրդներից,ծառայեցեք Տիրոջը երկյուղով:Սա է ձեր փրկության ճանապարհը ,որ հանում է դեպի վերին քաղաք՝դեպի փափագելի անանց վայելչությունները.թող նաև մենք արժանանանք վայելելու դրանք և փառավորելու Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և հավիտյանս. Ամեն:
Հովհան Մանդակունի
Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 1576 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Октябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024