Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
12:18
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июль » 31 » Բակային խաղերը մոռացվե՞լ են
15:18
Բակային խաղերը մոռացվե՞լ են
«Մամ, մամ, կարողեմ իջնել բակ խաղալ». դեռ տարիներ առաջ այս բառակապակցությունը կարող էինք լսել երեխաներից: 

Սակայն,այսօր բակային խաղերը հետին պլան մղվելով` դուրս են մնացել երեխաների առօրյայից: 

                                                                                                                                                    

Մինչդեռ, ոչ վաղ   անցյալում, անկախ եղանակից երեխաները բակում տարբեր խաղեր էին խաղում: 

Ավագ սերնդի քաղաքացի Սուրեն Կարապետյանը հիշում է, որ բակում խաղում էին տըզ, չլիկ-դաստա, էշ-միլիցա, քարկտիկ, բանկա-փլավ: 

«Բանկա- փլավ խաղալու համար կանսերվայի բանկաներ էինք հավաքում և շարում էինք, նա ով  պիտի փակեր, կանգնում էր էդ բանկաների դեմը, մեկը գալիս էր դրանք ուժեղ տշում էր»: 

Ազգագրագետ Հռիփսիմե Ասատրյանը նշում է, որ ժողովրդական խաղերը մինչև այսօր էլ պահպանվել են`  ենթարկվելով ժամանակին համապատասխան  փոփոխությունների:

«Հնում յուրաքանչյուր տոն ուներ իրեն բնորոշ խաղ, օրինակ պահպանվել է ձվախաղը, որը պարտադիր խաղում են Սուրբ Զատիկին»,-ասաց Ասատրյանը: 

Ինչպես տեղեկացրեց ազգագրագետը, այսօր Բրազիլիայում կազմակերպվում են դիմակահանդեսներ, այդպես էլ մենք ենք հնում Բուն բարեկենդանի ժամանակ կազմակերպել դիմակահանդեսներ, թատերախաղեր. «Բուն բարեկենդանի ընթացքում տեղի ունեցած խաղերը պահպանվել են մինչև 19 դարի 2 կեսը»,-ասաց ազգագրագետը`նշելով, որ  յուրաքանչյուր խաղ ունի խորհուրդ. օրինակ ծիսական խաղերից է լախտին, որի ժամանակ երեխաները շրջան էին կազմում, այն խորհրդանշում էր միասնություն: 

Հայկական ավանդական խաղերը, ունեցել են դաստիարակչական բնույթ: 

Խաղերի տեսքով կարողացել են որոշակի գաղափարական, կրթադաստիարակչական նշանակության խնդիրներ լուծել`այսինքն սերնդին տալ որոշակի ազգային դաստիարակություն:  

Հիմնականում խաղացել են կենցաղային խաղեր`կրկնօրինակելով ծնողներին.օրինակ`մեզ բոլորիս քաջ հայտնի տունտունիկը հնում կոչվել է տունտուլիկ. 
«Հնում էլ կար մամա, պապա, տատիկ, պապիկ և այսօր էլ նույն ձեևով  են խաղում»,-ասաց ազգագրագետը` նշելով, որ խաղի բովանդակությունը փոփոխությունների չի ենթարկվել:  

Մինչև օրս էլ, երբ ձյուն է գալիս, սկսում ենք ձնագնդի խաղալ.

«Սովորական ձնագնդի խաղը վնասներ չի պատճառում,այլ այն մեծ մասամբ կատակի բնույթ է ընդունում»,-ասաց ազգագրագետը`տեղեկացնելով, որ կատակ-ձնագնդին վերափոխվում է ռազմիբնույթի, երբ, որ կողմերի շուրջն են համախմբվում նրանց համախոհները: 

Ազգագրագետը ցավով նշեց, որ այսօր տղաները ձնագնդով միմյանց չեն խփում,այլ միայն աղջիկներին:

Ըստ ազգագրագետի,խաղերի փոխանցումը սերունդներին տեղի է ունենում ժառանգաբար` պապուց թոռանը: 

Չնայած ժամանակակից խաղերին ,20 ամյա Անահիտ Մարտիրոսյանը  հիշում է, որ բակում գեղեցիկ ավանդույթ ունեին ամեն տարի պարտադիր գարնանը  «Ջան Գյուլում» էինք կազմակերպում.

«Աղջիկներից մեկին սպիտակ շոր էինք հագցնում ու երգելով ընկնում դռնեդուռ` փող հավաքելու»,- պատմում է Անահիտը` նշելով, որ երկար ժամանակ է, ինչ իրենց բակում երեխաները չեն խաղում:                                   

Հոգեբան Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ այսօրվա երեխաները ձգտում են մեկուսանալ, ինչպես նաև  բակային ընկեր հասկացությունը վերացել է.

«Բակային խաղերի նվազեցումը նպաստում է, որ երեխանները մեկուսանան, այդ կերպ մենք լուրջ խնդիրների առջև ենք կանգնում` պատանեկության և դեռահասության շրջանում»,-ասաց Կարապետյանը` հավելելով, որ միայնակության ձգտումը գալիս է ծնողներից, ովքեր նույնպես չեն շփվում իրենց բարեկամների հետ:

Իսկ  երեխաներն էլ կտրվելով միմյանցից կապվում են համակարգչի հետ.

«Համացանցով խաղ խաղալը համարվում է ոչ ակտիվ խաղ, իսկ բակային խաղերը նպաստում են, որպեսզի երեխան ճարպկանա, ինքնուրույնություն ձեռք բերի»,-ասաց հոգեբանը `նշելով, որ երեխաներին հարկավոր է կենդանի շփում, կենդանի խաղ:  

Ըստ հոգեբանի բակային խաղերի վերացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ շատ բակեր, խաղահրապարակներ չունեն, հետևաբար այդ  երեխաները որտե՞ղ պետք է խաղան: 

Հոգեբանը նշեց, որ եթե ցանկանում ենք, որ չվերանան բակային խաղերը, հարկավոր է հասարակական կազմակերպությունները կամ անհատները բակերում խաղեր կազմակերպեն .

«Մեկ-երկու անգամ խաղեր կազմակերպելով, երեխաների մեջ խաղային մշակույթ կձևավորվի և նրանք էլ կսկսեն արդեն ինքնակամ խաղալ»: 8- ամյա Տիգրանը, բողոքում է իրենց բակից.

«Բակ չի մնացել, ամենուր ավտոտնակներ են, երբ բակում ցանկանում ենք ֆուտբոլ խաղալ, ովքեր բնակվում են առաջին հարկում բողոքում են»,-ասաց Տիգրանը` հավելելով, որ պատճառը այն է, որ գնդակը դիպչում է ավտոտնակների դարպասներին և բարձր ձայն է գալիս: 

Ինչպես նշեց Տիգրանը ստիպված թողնում են խաղը և տուն բարձրանում իրենց ֆուտբոլ խաղալու ցանկությունը ստիպված  բավարարում են համակարգչային խաղեր խաղալով:
Категория: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Просмотров: 1522 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024