Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
18:10
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Март » 1 » Ազատությո՜ւն գրքերին
11:03
Ազատությո՜ւն գրքերին

-Ազատությո՜ւն, - գոչեցի, -

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչև անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար. ազատությո՜ւն։

Եվ այսպես, գրքերը ԱԱՀ-ից ազատելու ցանկությունով այսօր մի խումբ գրողներ, ընթերցասերներ երթ կազմակերպեցին դեպի կառավարություն:

 

Գրողները ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին հանձնեցին իրենց նամակը.«Չենք կարծում, թե հարկ կա մեկ անգամ ևս մանրամասնելու գրքի ու գրականության կարևորությունը կամ այն հոգատարությունը, որի պակասն ունեն հրատարակչական, գրքերի իրացման ոլորտներն ու ստեղծագործական միջավայրը: Դրա անմիջական ու գործնական արտահայտությունն ենք համարում հիշյալ ոլորտներն ընդհանրապես հարկումից ազատելու անհրաժեշտությունը: Մենք ակնկալում ենք Ձեր ղեկավարած համապատասխան օղակների գործնական միջամտությունը՝ թույլ տված վրիպումը շտկելու ուղղությամբ: Վստահ ենք, որ դա բխում է, ոչ միայն գրողների, այլև ողջ հասարակության շահերից»:

 

Արձակագիր Արամ Պաչյանը նշեց, որ պահանջելու են հետ կանչել այդ օրենքը, վերանայել ու ամբողջովին հանել ավելացված արժեքի հարկի 20 տոկոսը:

 

«Մինչեւ նամակի պատասխանը գա, մենք այնպես կանենք, որ մեզ չմոռանան: Օրենքը, կարծես, լաբիրինթ լինի, իրենք էլ են խճճվել այդ օրենքի մեջ, իրենք չեն հասկանում, թե ինչ են խոսում»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այս օրերին թե' մշակույթի նախարարությունը եւ թե' հրատարակչություններն ինչ-որ հանդիպում-քննարկումներ են անցկացնում, որոնց ոչ մի գրողի չեն հրավիրում, Պաչյանը պատասխանեց, որ թող նրանք ինչ ուզում են անեն, միայն թե իրենց պահանջը կատարեն. «Իրենք ստիպված կլինեն մեզ լսել»:

 

Գրող Հովիկ Չարխչյանն էլ նշեց, որ իրենց չեն հրավիրում քննարկումների, քանի որ իրենք «վտանգավոր» են. «Մենք հարցադրումներ կանենք եւ պահանջներ կդնենք, որոնք իրենց սրտով չեն լինի: Մարդիկ կանչում են զրույցի նրանց, ովքեր ավելի լոյալ են այս հարցում, եւ ում հետ կարելի է ընդհանուր եզրեր գտնել: Իսկ մենք հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում»:

 

Չարխչյանը կարծում է, որ գրքի թանկացումը միայն գրողների շահերին առնչվող խնդիր չէ, այլ նաեւ վերաբերում է շարքային քաղաքացուց մինչեւ վերին օղակներին:

 

Անկախ լրագրող Բայանդուր Պողոսյանը, որը նույնպես միացել էր երթին, նշեց, որ կառավարության նման որոշումն անարդար եւ անհիմն է. «Ցինիզմ է հիշեցնում` Երեւանը 2012-ին հայտարարել Գրքի համաշխարհային մայրաքաղաք եւ նման օրենք ընդունել` առանց հիմնավորման: Ես ինքս էլ վիպակ եմ պատրաստում եւ չեմ կարող ընթերցողից պահանջել ավելի շատ գումար, քան սպասելիքներ ունեն եւ ի վիճակի են»:

 

Արձակագիր Նառա Վարդանյանն էլ նշեց, որ մինչեւ կառավարության պատասխանը ստանալը իրենք շարունակելու են հանդիպումներ եւ քննարկումներ կազմակերպել:

 

Երեքշաբթի օրը, խնդրի հետ կապված, Ազգային ժողովում քննարկում կլինի. այս մասին գրողները տեղեկացել են ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանից:

 

Իսկ թե ինչո՞ւ ՀԳՄ-ն պաշտոնապես իր կարծիքը չի հայտնում այս հարցում եւ ոչ էլ աջակցում է գրողներին, ինչո՞ւ ՀԳՄ անդամներից եւ ոչ մեկ չկար հավաքին, գրողները պատասխանեցին. «Բարեբախտություն է, որ իրենք չկան»:

 

Ուշագրավ էր անցորդների վերաբերմունքը. մոտենում, իմանում էին, թե ինչ է կատարվում եւ, ձեռքը թափ տալով, հեռանում: Անցորդներից մեկն անգամ չալարեց եւ իր հեղինակավոր կարծիքն ասաց. «Աշխարհը շուռ է գալիս, իրենք գրքերի դարդն են լացում»:

 

Այ, եթե մարդիկ մի քիչ ընթերցասեր լինեին, գուցե աշխարհը շուռ չգար...


Категория: ՄՇԱԿՈՒՅԹ | Просмотров: 803 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024