Главная
Регистрация
Вход
Ուրբաթ
19.04.2024
18:02
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Сентябрь » 30 » Այսօր Հայաստյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը
08:52
Այսօր Հայաստյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Վարագա Սուրբ Խաչի տոնը
Քրիստոնեական բոլոր եկեղեցիները ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Եկեղեցական այս տոնը մեր եկեղեցին միշտ տոնում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
    
Ագաթանգեղոսի վկայության համաձայն՝ հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես թաքնված մնում է մինչև Է դարը:
    
653 թ-ին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: 
    
Ժամանակի Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն էլ, իմանալով այս մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ Հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ Նշան: Ներսես Գ Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգվում է տոնի օրը:
    
Սրբազան այդ մասունքը մինչև 1021թ. մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Վերջինիս մահից հետո այն նորից փոխադրվում է իր հին տեղը և այդպես մնում մինչև 1651թ., երբ գերի է տարվում Խոշաբ: Սակայն 1655թ. ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915 թ.: Եղեռնից հետո խաչափայտի մասունքի գտնվելու վայրն անհայտ է։ 
Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 966 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024