Главная
Регистрация
Вход
Հինգշաբթի
21.11.2024
12:30
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Сентябрь » 16 » Այսօր Խաչվերաց է
09:14
Այսօր Խաչվերաց է
Սեպտեմբերի 16-ին Խաչվերաց է` Հայ Առաքելական Եկեղեցու Խաչի 4 տոներից մեկը և 5 Տաղավար տոներից վերջինը:

«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզչությունը
հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար Աստծու զորություն»:
Սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը Հայաստանյայց Եկեղեցին տոնում է իր հինգերորդ ` վերջին տաղավար գլխավոր տոնը, որը մեր իմաստուն հայրերը նվիրել են խաչին` կոչելով Խաչվերաց:
Ինչպես մյուս տաղավար տոները, այնպես էլ Խաչվերացը հիմնված է պատմական եղելության վրա:                                                                                                            Իր հզորության գագաթնակետին հասած պարսից Խոսրով շահը մեծ զորքով հարձակվում է Բյուզանդիայի վրա և հաղթում բյուզանդացիներին: 
Պարսից շահը գրավում է նաև Երուսաղեմը, որտեղ բազմաթիվ գերիների ու ռազմավարի հետ գերևարում է և Քրիստոսի Խաչափայտը` մեծ անարգանք հասցնելով քրիստոնյաներին:
 Զրկվելով այս սրբությունից` քրիստոնյաները հայտնվում են անմխիթար վիճակում:   Տիրոջ Խաչը հասցվում է Պարսկաստան, որտեղ տեղաբնակները մեծ երկյուղածությամբ են վերաբերվում Խաչին` ասելով, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: 
Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով են լցվում, որ հեթանոս լինելով հանդերձ` չէին համարձակվում վնասել Խաչափայտը:
 Շատերն այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և լսելով Ավետարանի խոսքը ` քրիստոնեություն ընդունում:
Միայն 628 թ. Հերակլ կայսրը մեծաթիվ բանակով շարժվում է դեպի Պարսկաստան, պարտության մատնում Խոսրով շահին և գերությունից ազատում Քրիստոսի Խաչափայտը: 
Ապա Խաչափայտը մեծ փառքով ու պատվով, հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, այնտեղից Կոստանդնուպոլիս և հետո Երուսաղեմ:
Ճանապարհին Խաչն ամեն տեղ վերացվում է` բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում: Այստեղից էլ տոնի անվանումը` Խաչը վերացնել, բարձրացնել:
Իսկ ի՞նչ է Խաչը մեզ համար:
Քրիստոս Իր Արյունը թափեց խաչի վրա` մեր մեղքերը քավելու և մեզ հավիտենական կյանք պարգևելու համար:
Հին աշխարհում խաչը գործածում էին իբրև պատժի և անարգ մահվան գործիք, և հին աշխարհը սարսափում էր խաչից` իբրև մահվան գործիքից: 
Քրիստոսի խաչելությամբ խաչը դադարեց չարչարանքի և մահվան սարսափազդու գործիք լինելուց, այլ իմաստավորվեց և դարձավ փրկագործության, կյանքի և մահվան դեմ հաղթանակի խորհրդանիշ: 
Քրիստոսի Սուրբ և Անարատ մարմնով միացավ խաչափայտին ու սրբեց այն` խաչը տալով մեզ որպես սրբության միջոց ընդդեմ դևերի, մեղքերի, հիվանդությունների և այլ պղծությունների, քանզի ովքեր հավատով մերձենում են սուրբ խաչին, նրա միջոցով սրբվում են այս ամենից:
Այսօր մենք հպարտությամբ մեր կրծքին կրում ենք խաչը, մեր եկեղեցիները զարարում ենք խաչով և մեր բոլոր աղոթքներն ու ազնիվ գործերն սկսում ենք խաչակնքելով:
Քրիստոնեական պատմության ողջ ընթացքում խաչի իմաստը նույնը եղավ աշխարհի բոլոր ճշմարիտ քրիստոնյաների համար: 
Մեր հայրերը մեր պատմության ամենադաժան ու անհուսալի թվացող պահերին ապավինեցին խաչի զարմանահրաշ զորությանը: 
Այդ զորությունն անբաժան մնաց մեր ժողովրդից հայրենիքի պաշտպանության բոլոր մարտերում` Ավարայրից մինչև Սրադարապատ և Արցախ:
 Խաչն ու նրանով սրբագործված մեր հավատը պահեցին, պահպանեցին ու մոխիրներից վեր բարձրացրին մեր ժողովրդին:
Այսօր վերստին փայլում է Խաչը մեր հոգում և մեր մայր Եկեղեցում: Տա Աստված, որ մենք տեսնենք այն ու զորանանք նրանով, որպեսզի Խաչը լուսավորի մեր ճանապարհը այժմ և հավիտյան:
Категория: ՄԱՆԱՆԱ | Просмотров: 850 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024