Главная
Регистрация
Вход
Շաբաթ
20.04.2024
10:17
Приветствую Вас Гость | RSS
ԱՐԵՎ
www.arev.my1.ru Anna Matevosyan's Blog

ՑԱՆԿ

ՄՈՒՏՔ

 Блог 
Главная » 2012 » Июль » 28 » Համազգաին թատրնոի նոր շենքը նոր շունչ կհաղորդի քաղաքին
17:08
Համազգաին թատրնոի նոր շենքը նոր շունչ կհաղորդի քաղաքին




Սոս Սարգսյանի 'Համազգային' պետական թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ այսօր տեղի ունեցավ հանրային քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և  թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:  

Վերջինս նշեց, որ թատրոնի նոր շենքի կառուցման մասին արդեն մեկ տարի է, ինչ լուրջ քննարկումներ են ընթանում,  եւ վերջնականապես որոշվել է, որ «Համազգային» թատրոնի նոր շենքը պետք է կառուցվի Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում: 

 Սոս Սարգսյանն  նշեց, որ տարիներ շարունակ թատրոնը տեղից տեղ է տեղափոխվել:

«Մեր մտավորականների վերաբերմունքն ինձ անհանգստացնում է: Նրանցից մի քանիսը դեմ են, որպեսզի թատրոնը ստեղծվի: Ռեստորան չենք կառուցում, այլ մշակութային կենտրոն»,- ասաց նա` հույս ունենալով, որ մի օր կստեղծվի էլիտար մտավորականություն: 

 Ըստ Նարեկ Սարգսյանի` Երևանի կենտրոնում շատ դժվար է գտնել ազատ տարածք, իսկ ընտրած տարածքն ամենահարմարավետն է, քանի որ կանաչ գոտի չի համարվում եւ անբարեկարգ վիճակում է: «Այդ տարածքում թատրոնի շենք կառուցելով` մենք բարեկարգում ենք կենտրոնական փողոցներին մոտ գտնվող ազատ տարածքը»,- ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետը:  

Խոսելով թատրոնի շենքի նախագծի մասին` վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքի շրջակայքում նախատեսվում է ստեղծել կանաչ տարածք, կգործեն նաեւ շատրվաններ:

«Մոտ 350 տեղանոց թատրոն ենք նախագծել, նաև մտածել ենք թատրոնի կտուրը  ծառուղու վերածել, որը կսկսվի Սարյան փողոցի կողմից: Այնտեղ մարդիկ կարող են ոչ միայն զբոսնել, այլեւ այն կծառայի որպես ամառային դահլիճ»,- նշեց ճարտարապետը` հավելելով, որ կա ճարտարապետների մի խումբ, որը դեմ է, որպեսզի նշված տեղում թատրոն կառուցվի, բայց, ըստ նրա,  դա ոչ միայն հնարավոր է, այլև` ցանկալի:
Категория: ՄՇԱԿՈՒՅԹ | Просмотров: 753 | Добавил: ArevBlog | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

ՈՐՈՆՈՒՄ

ՕՐԱՑՈՒՅՑ
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

ԲԼՈԳԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ԱՅՍ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ

Աննա Մաթևոսյան © 2024